Նոյեմբերի 4-ին Չինաստանի ազատ առևտրական գոտու կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի առաջխաղացման շաբաթ միջոցառումը, որտեղ հայկական հրուշակագործության առաջատար բրենդներից մեկը՝ «Դարոյնք»-ը, ներկայացրեց իր բարձրորակ, տեղական արտադրանքը։
Մեր ընկերությունը հպարտությամբ հանդես եկավ այս միջոցառմանը, նպատակ ունենալով համաշխարհային շուկայում ճանաչելի դարձնել հայկական հրուշակագործության համն ու որակը։
Միջոցառման շրջանակներում այցելուները ոչ միայն ծանոթացան ընկերության պատմությանն ու արժեքներին, այլև հնարավորություն ունեցան համտեսելու «Դարոյնք»-ի արտադրատեսակները։ Մեր արտադրանքի յուրահատուկ համն ու բարձր որակը մեծ հետաքրքրություն առաջացրին միջոցառման մասնակիցների շրջանում` հաստատելով «Դարոյնք»-ի արտադրական բարձր որակ ունենալու փաստը:
Այս միջոցառումը նաև արժեքավոր հարթակ էր միջազգային բիզնես կապեր ստեղծելու համար։ «Դարոյնք»-ի թիմը հանդիպեց մի շարք բիզնես ներկայացուցիչների՝ քննարկելով հետագա համագործակցության հնարավորությունները։
Ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Աննա Գրիգորյանը միջոցառման ընթացքում ներկայացրեց ընկերության պատմությունն՝ ընդգծելով տեսլականը, առաքելությունն, անցած ուղու ձեռքբերումներն ու ապագա զարգացման ծրագրերը։ Այս հանդիպումները նպաստեցին գործընկերային հարաբերությունների ձևավորմանը՝ հնարավորություն տալով «Դարոյնք»-ին նոր շուկա դուրս գալու և հայկական արտադրանքը ներկայացնելու։
Միջոցառումը հանդիսացավ «Դարոյնք»-ի համար նոր շուկա մուտք գործելու լուրջ հնարավորություն։ «Դարոյնք»-ն այս առիթն օգտագործեց՝ որպես հնարավորություն աշխարհին ծանոթացնելու հայկական հրուշակագործության բարձր որակը և հայկական արտադրանքի միջազգային արժեվորումը։
Մեր ընկերությունը պատրաստ է վստահ քայլերով շարունակել իր ընդլայնումը, որպեսզի հայկական որակյալ և համեղ արտադրանքը հայտնվի նոր միջազգային շուկաներում՝ ներկայացնելով ոչ միայն հայկական արտադրանքը, այլև Հայաստանը՝ որպես հրուշակագործության մշակութային հենակետ` դառնալով հայկական հրուշակագործության համի ու բարձր որակի տարածողը ողջ աշխարհում: