Daroink ընկերությունը ՀՀ-ում հրուշակեղենի արտադրության ամենամեծ ձեռնարկություններից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին:
360 քմ տարածքում՝ ունենալով ընդամենը 1 արտադրամաս և 12 աշխատակից, Daroink ընկերությունն 1999 թվականին արտադրեց իր առաջին արտադրատեսակը՝ «Արևիկ» և «Փոքրիկ» թխվածքաբլիթները, որի մատակարարումն իրականացվում էր ընդամենը 1 առաքման մեքենայով և հասանելի էր միայն Երևանի տարածքում։
26 տարի շարունակ առաջնահերթություն տալով արտադրանքի բարձր որակին ու համին, այսօր Daroink-ն իր կայուն դիրքն է զբաղեցրել շուկայում՝ սպառողին ներկայացնելով տեղական յուրահատուկ ու սիրված արտադրատեսակներ։
Ներկայումս Daroink ընկերության արտադրական տարածքն հասնում է 13․000 քմ-ի, ունի 5 արտադրամաս, 450+ աշխատակից, 100-ից ավելի առաքման մեքենա։ Ընկերությունն արտադրում է շուրջ 200 ապրանքատեսակ, որը հասանելի է ոչ միայն ՀՀ-ի ողջ տարածքում, այլև արտահանվում է՝ ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Եվրոպա։
Իր գործունեության առաջին իսկ տարիներից սկսած, ընկերությունը ճանաչվել է որպես լավագույն հայ արտադրող՝ արժանանալով սպառողների բարձր գնահատականին։ Դեռևս 2003 թվականին Daroink-ն արժանացել է արտադրանքի բարձր որակի համար շնորհվող կառավարական մրցանակին։
2023 թվականին՝ Չինաստանում՝ «Շանհայ 2023» մրցանակաբաշխությանը, Daroink-ը ճանաչվել է Հայաստանի լավագույն բրենդ՝ ստանալով արծաթե մրցանակ։
2024 թվականին՝ Հայաստանի Սպառողների Ասոցիցացիայի անցկացրած մոնիթորինգի արդյունքներով, Daroink-ն արժանացել է «Սապառողի քվե» մրցանակին։
Այսօր ընկերությունը՝ որպես սիրված ու բարձր որակ ապահովող արտադրող, մասնակցում է բազում միջազգային մրցանակաբաշխությունների՝ արժանանալով, «Լավագույն որակ», «Հայաստանի լավագույն բրենդ» «Բարձր որակ» տիտղոսներին։
Ինչպես ի սկզբանե, այսօր ևս ըկերության գերակա նպատակը շարունակում է մնալ, սպառողներին՝ նոր, տարբերվող ու ինչպես միշտ՝ բարձրորակ արտադրատեսակներ տալը:
01.
Պահպանելով հրուշակագործության ոլորտում առաջատարի դիրքը՝ ընդլայնվել միջազգային շուկայում՝ դառնալով հայկական հրուշակագործության համի և բարձր որակի տարածողը ողջ աշխարհում։
02.
Միավորելով ավանդույթն ու ժամանակակից տեխնոլոգիաները, մշտապես պահպանել բարձր որակ և սպառողին ներկայանալ նոր, մեծ ու բազմազան ընտրություն առաջարկող համերով, ինչպես հայկական, այնպես էլ միջազգային շուկայում` դառնալով հայկական հրուշակագործության համն ու որակը տարածողը՝ աշխարհում:
03.
1. Հայկական հրուշակագործության ավանդույթների ու մշակույթի պահպանում և տարածում - Մենք հպարտությամբ պահպանում ենք մեր հիմնադիրների կողմից սկիզբ դրված ավանդույթներն ու սերն առ հրուշակագործություն՝ յուրաքանչյուր արտադրանքի մեջ արտացոլելով մեր պատմությունը և մշակութային ժառանգությունը:
2. Նվիրվածություն, Անկեղծություն և Թափանցիկություն - Աշխատանքում ներդնում ենք մեր ամբողջ սերն ու նվիրվածությունը՝ ապահովելով անկեղծ և բաց հարաբերություններ մեր գործընկերների ու սպառողների հետ՝ մշտապես պահպանելով մեր սկզբունքներին հավատարմությունը:
3. Բարձր Որակ և Կայունություն - Հավատարիմ ենք արտադրության բարձր ստանդարտներին՝ ապահովելով կայուն որակ յուրաքանչյուր ապրանքում: Մեր նպատակը հաճախորդներին բացառիկ համեր մատուցելն է՝ առանց որակազրկման և փոփոխությունների:
4. Համագործակցություն և Ընկերություն - Գործում ենք որպես միասնական թիմ՝ խրախուսելով համագործակցությունը և առողջ միջանձնային հարաբերությունները՝ մեր գործընկերների ու աշխատակիցների հետ միասին հասնելու հաջողության:
5. Նորարարություն և Ստեղծարարություն - Անընդհատ զարգանում ենք՝ առաջարկելով նոր համեր, բաղադրատոմսեր և գաղափարներ՝ հավատարիմ մնալով մեր արմատներին:
Դարոյնքն ամրոց է Արևմտյան Հայաստանում, որտեղ ժամանակին բնակություն են հասատատել Daroink ընկերության հիմնադիրների նախնիները և որի անունն էլ հենց կրում է մեր ընկերությունը։ Ամրոցն այժմ հայտնի է որպես Բայազետի ամրոց։