01․06․24
Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանն իր մասնակցությունն ունեցավ նաև Daroink-ը:
Kids summer expo-ի շրջանակներում Daroink-ը լավագույնս ներկայացավ հանրությանն ու արժանացավ` «ամենակազմակերպված թիմն ու ամենագեղեցիկ տաղավարն ունեցող ընկերություն» կոչմանը:
Ինչպես և բոլոր միջոցառումների ժամանակ, այս անգամ ևս Daroink-ը մեծ հյուրասիրություն էր կազմակերպել միջոցառման բոլոր հյուրերի համար:
Միջոցառման շրջանակներում, ըստ ցանկության` ընկերությունները կարող էին հանդես գալ մաստեր կլասսերով, որին ևս իր մասնակցությունն ունեցավ DAROINK-ը: Տեղում երեխաները հնարավորություն ունեցան պատրաստել Daroink-ի համովություններից մի քանիսն ու համտեսել:
Միջոցառման բոլոր երեխաները իրենց ձեռքերով` Daroink-ի աշխատակցի օգնությամբ, պատրաստեցին` սունկիկներ, մարմելադով թխվածքաբլիթներ և սենդվիչ թխվածքաբլիթներ:
Մաստեր կլասս-ի շրջանակներում Daroink-ն անցկացրեց նաև «ներկիր ինքդ»-ի ժամ, որի ընթացքում բոլոր երեխաները ոգևորված ներկում էին Դենիի պատկերով թերթիկները:
Դե իսկ Դենին օրվա ու բոլորի ուրախությունն էր: Kids summer expo-ի ողջ ընթացքում Դենին իր արկածներով ամբողջացրեց բոլոր հյուրերի և միջոցառման մասնակիցների օրը: