02․09․24
Առաջին քայլերը դեպի դպրոց երկու հազար 1-ին դասարանցիներ կատարեցին հաճելի, ջերմ ու քաղցր մթնոլորտում:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Daroink ընկերությունն իրականացրեց` «Դեպի Դպրոց Daroink-ի հետ» նախաձեռնություն:
Դպրոցում առաջին օրերն ու առաջին քայլերը երեխայի կյանքի ամենահիշարժան պահերից են։ Դրանք լցված են հույզերով, նոր փորձառություններով և մի փոքր էլ` տագնապով: Նախաձեռնության նպատակն էր ոգեշնչել, ջերմ, հաճելի ու դրական էմոցիաներ փոխանցել երեխաներին իրենց կյանքի կարևորագույն օրը` ամենակարևոր քայլերը կատարելիս:
Մեր նախաձեռնության շրջանակներում 2000 առաջին դասարանցիներ ստացան հատուկ նվեր-տոպրակներ, որոնք պարունակում էին ոչ միայն քաղցրավենիք, այլև զարգացնող խաղեր և գրենական պիտույքներ: Նվեր-տոպրակները լիարժեք մտածված էին, երեխաների թե՛ կրթական, թե՛ մտավոր զարգացման համար։
Նախաձեռնության շրջանակներում ընդգրկված էին ոչ միայն Երևանի, այլև մարզերի տասնյակ դպրոցներ:
Մենք ուրախ ենք, որ կարողացանք դառնալ 2000 երեխայի կյանքի կարևոր օրվա մի մասը և հուսով ենք, որ մեր նախաձեռնությունը հաճելի հիշողություն կդառնա նրանց համար, ինչպես նրանց առաջին դպրոցական տարիները:
Daroink-ը շարունակելու է մնալ երեխաների և նրանց ընտանիքների կողքին՝ դառնալով նրանց զարգացման ու հաջողությունների աջակիցը, թե´ կրթական ոլորտում, և թե´ դրանից դուրս:
Ի դեպ, Դենին ամբողջովին ներգրավված է եղել նախապատրաստական ողջ ընթացքին։ Նվեր-տոպրակների պարունակության կարևոր մասն էին կազմում Դենիի պատկերով տետրերն ու դասացուցակները, որոնք, վստահ ենք, նպաստելու են երեխաների՝ մե՜ծ սիրով ու հաճույքով դասապատրաստումներին և դպրոց հաճախելուն։