26․06․24
Արդեն տևական ժամանակ է, ինչ «Դարոյնք» ընկերության դռները բաց են սպառողի առաջ:
Ընկերությունը կազմակերպում է էքսկուրսիաներ` Daroink-ի սպառողներին հնարավորություն տալով` սեփական աչքերով տեսնելու ու մասնակից լինելու սիրելի քաղցրավենիքների արտադրման ընթացքին:
Շրջայցն արտադրամասեր ուղեկցվում է էքսկուրսավարի ուղղորդմամբ, ով ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է, թե´ ընկերության, թե´ արտադրամասերի և թե´ արտադրատեսակների վերաբերյալ մանրամասները:
Էքսկուրսիայի ընթացքում բոլորը հնարավորություն են ունենում ինչ-որ չափով մասնակից լինել արտադրական ընթացքին:
Դե, իհարկե, անխուսափելի է շրջել տարատեսակ քաղցրավենիքների կողքով, ու չհամտեսել. էքսկուրսիայի յուրաքանչյուր մասնակից արտադրամասից դուրս է գալիս տոպրակով` լի «Դարոյնք»-ի անուշահամ քաղցրավենիքներով:
Արտադրամասերում շրջայցի ավարտից հետո, ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար` Աննա Գրիգորյանը, մասնակիցների հետ ունենում է հարց-պատասխանի տեսքով քննարկում: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվում՝ ընկերության ծավալած ակտիվ գործունեությանը տարբեր պրոյեկտներում, հաջողությունների, նպատակների ու առաջիկա պլանների մասին։
Իսկ վերջում, բնականաբար, մասնակիցներից և ոչ մեկը դատարկաձեռն չի հեռանում ընկերությունից: Բոլորը հեռանում են ժպիտներով, դրական էմոցիաներով, նվերներով ու այն մտքով, որ կրկին այցելելու են «Դարոյնք»: