30.06.2024
Հունիսի 1-ին ընդառաջ, «Դարոյնք»-ն իր բոլոր աշխատակիցների երեխաների համար պատրաստել էր անակնկալ:
Ընկերության բոլոր աշխատակիցների երեխաները այցելեցին «Դարոյնք»` տեսնելու` որտե՞ղ են աշխատում և ի՞նչ աշխատանք են կատարում իրենց ծնողները:
Օրն աննկարագրելի ստացված էր, թե´ երեխաների, թե նրանց ծնողների համար:
Երեխաները խմբերով ուղևորվեցին տարբեր բաժիններ, որտեղ նրանց դիմավորում էին իրենց ծնողներն ու մեծ ոգևորվածությամբ պատմում ու ցույց տալիս, թե ինչ աշխատանք են կատարում «Դարոյնք»-ում: Ոգևորված ծնողների աշխատանքից, ոմանք, նույնիսկ, որոշեցին` մեծանալու են ու աշխատեն «Դարոյնք»-ում:
Երեխաներից յուրաքանչյուրը մեծ հետաքրքրությամբ հետևում էր, թե ինչպես են պատրաստվում իրենց սիրելի քաղցրավենիքները։ Արտադրական ընթացքը շատ հետաքրքիր ու տպավորիչ էր երեխաների համար, քանի որ նրանք առաջին անգամ էին տեսնում, թե´ իրենց սիրելի քաղցրավենիքների պատրաստման ողջ փուլը (խմորից մինչև փաթեթավորում), թե´ ծնողներին՝ աշխատանքի մեջ:
Այս շրջայցը յուրահատուկ էր նրանով, որ այս անգամ էքսկուրսավարը, արդեն բոլորի՝ թե´ մեծերի, ու թե՛ փոքրերի սիրելի Դենին էր:
Դենիի ուղղորդմամբ շրջայցն առավել հետաքրքիր ուրախ ու արկածներով լի դարձավ:
Ստացված օրվանից հետո, ըններությունը` լավ տպավորություններով, դրական էմոցիաներով ու շատ-շատ նվեներով ճանապարհ դրեց երեխաներին: